Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք, ովքեր մեղքը կգցեն ՌԴ խաղաղապահների վրա ու կասեն, որ կապիտուլյանտները «մեղք չունեն», իրականում թքած ունեն Արցախի վրա». Վարուժան Գեղամյան

Դեկտեմբեր 12,2022 23:13

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր ալիքում նշում է.

«Դեկտեմբերի 12-ի առավոտից մինչև այս րոպեներին էլ շարունակվում է Արցախի միակ ճանապարհը փակած ու մեր ազգին լիարժեք շրջափակման մեջ պահող թուրք-ադրբեջանական համատեղ սադրանքը։ Լուսանկարում երևում են, թե ինչպես են թշնամիները պահել երկու դրոշ՝ Թուրքիանն ու Ադրբեջանինը։

Երկու պետությանը նպատակը Արցախն ու ամբողջ Հայաստանը վերացնելն է։ Ով սա չի հասկանում և հակառակն է քարոզում, կա՛մ տգետ է, կա՛մ գործակալ, կա՛մ թուրք։

Չկա երրորդ տարբերակ։

Իսկ ով գիտակցաբար տրվում է էս քարոզին ու չնկատելու է տալիս տեղի ունեցողը, ինքն իր ձեռքերով նախապատրաստում է նոր ցեղասպանությունն ու իր ու երեխաների բռնագաղթը»։

Ապա մեկ այլ գրառմամբ նա տեղեկացնում է.

«Այս րոպեներին Ադրբեջանը նոր վրաններ է տեղադրում Արցախ-ՀՀ միակ ճանապարհի վրա՝ փաստացի ցույց տալով, որ չի պատրաստվում հեռանալ։

Հայաստանի Հանրապետությունը հայերի ազգային պետությունն է, հայ ժողովրդի անվտանգության գլխավոր ապահովողը։ Հայաստանի Հանրապետության դե-ֆակտո իշխանությունը 2020-ից արցախցի հայերին թողել է մենակ Ադրբեջանի ու Թուրքիայի ցեղասպան քաղաքականության դեմ։ Պարզապես մեն-մենակ։ Ու ուղիղ ասել է, որ Արցախն այլևս մեզ՝ Հայաստանի Հանրապետության հետ կապ չունի։

Հիմա այս պայմաններում որևէ այլ պետության (լինի Ռուսաստան, Իրան, թե Հնդկաստան) մեղադրելը, որ Ադրբեջանն առաջ է գնում, ոչ այլ ինչ է, քան համաձայնել ՀՀ դե-ֆակտո թուրքամետ ղեկավարի հետ ու մեր վրայից հանել Արցախը հայկական պահելու պատասխանատվությունը։ Սա պետք է հստակ լինի։

Ուստի այս րոպեներին էլ, երբ Ադրբեջանը մեկ օր է՝ ինչ փակ է պահում մեր միակ ճամփեն, բոլոր նրանք, ովքեր մեղքը կգցեն ՌԴ խաղաղապահների վրա ու կասեն, որ կապիտուլյանտները «մեղք չունեն», իրականում թքած ունեն Արցախի վրա»։

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Թքած ունենաք ինքներդ ձեզ վրա, չհամարձակվեք մեր հանրապետության անունը դնել նման արտահայտության կողքին։
    Մնացած տեքստը չեմ էլ կարդում։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031