Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանը կոչ է արել հանդես գալ Ադրբեջանի գործողությունների հասցեական գնահատականներով

Դեկտեմբեր 14,2022 20:03

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Ֆինլանդիայում

Դեկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Ֆինլանդիայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆինլանդիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոյի, Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Յուհո Էէրոլայի և Ֆինլանդիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վիլհելմ Յուննիլայի հետ։

Հանդիպումների ընթացքում Ա․ Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժի, ինչպես նաև դեպի Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման արգելափակումն և դրանց հետևանքով առաջացած պարենային ու հումանիտար ճգնաժամը: Քարտուղար Գրիգորյանը կոչ է արել զրուցակիցներին հանդես գալ Ադրբեջանի գործողությունների հասցեական գնահատականներով:

Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարար պարոն Պեկկա Հաավիստոն արտահայտել է իր երկրի պատրաստակամությունն աջակցելու տարածաշրջանում կոնֆլիկտի հաղթահարմանը՝ այդ թվում նաև ԵԱՀԿ շրջանակներում:

Ջրուցակիցները նաև անդրադարձել են հայ-ֆիննական հարաբերությունների զարգացմանը։

 

Անվտանգության խորհրդի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031