Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մի սկսեք հերթական Հայոց ցեղասպանությունը. հոլանդացի քաղաքական գործիչը՝ Ալիևին

Հունվար 01,2023 22:44

ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Հոլանդացի քաղաքական գործիչ, Քրիստոնեական միության առաջնորդ Գերտ-Յան Սեղերսն անբարոյականություն է անվանել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը։ Այս մասին նա գրել է Թվիթերի իր էջում։ «Ադրբեջանի նախագահի կողմից Արցախում 120.000 հայերի ներկայիս շրջափակումը մարդու իրավունքների բացարձակ անբարոյական և աղաղակող խախտում է։ Դադարեցրեք այն հիմա և թող այս մարդիկ ապրեն: 1923 թվականին ավարտվեց Հայոց ցեղասպանությունը։ 2023 թվականին մի՛ սկսեք ևս մեկը»,- գրել է նա։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031