Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջ տվեք․ ռուս խաղաղապահը չլիներ, մենք այստեղ չէինք լինի»․ Ռուբեն Վարդանյան

Հունվար 12,2023 22:15

«Մենք հասկանում ենք եւ տեսնում ենք, թե ինչպես են ադրբեջանցիները տգեղ, անընդունելի վերաբերմունք ցուցաբերում, ծաղրում եւ սադրում ՌԴ խաղաղապահներին, որ ուժ օգտագործեն։ Հիշեցնում եմ, որ խաղաղապահների մանդատն այդ մասով սահմանափակ է։ Հույս ունենք, որ Ռուսաստանն ավելի ակտիվ կմասնակցի այս խնդրին եւ ավելի ակտիվ քաղաքական մանդատ կունենա»,- Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մեկ ամսվա առիթով Արցախի հանրային հեռուստաընկերության կազմակերպած քննարկման ժամանակ այսօր հայտարարեց Արցախի հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Միջազգային ԶԼՄ-ներից մեկը հետաքրքրվեց՝ ՌԴ-ն ի վիճակի՞ չէ խնդիրը լուծել, թե պարզապես չի ցանկանում լուծել: Ռուբեն Վարդանյանը պատասխանեց․ «ՌԴ-ի դերը մեծ է, բայց ՌԴ-ն մի մասն է միջազգային հանրության։ Ադրբեջանը կղզիացած չէ, հարաբերություններ ունի Եվրոպայի հետ, գազ է մատակարարում պայմանագրով։ Մի գնացեք Ադրբեջան, մի թողեք միջազգային միջոցառումներ կազմակերպել, մի թողեք իրենց գալ ձեր մոտ հանգստանալու․․․»։

Ռուբեն Վարդանյանը նաեւ շեշտեց, որ ՌԴ խաղաղապահների մանդատը սահմանափակ է, թվաքանակը՝ քիչ․ «Ամեն ինչ անելու ենք, որ ռուս խաղաղապահը զգա, որ ինքն իրապես մեծ դեր ունի, որ մենք հայերով հասկանում ենք իրենց դժվար իրավիճակը։ Վերջ տվեք ռուսներին թիրախավորելուն այս իրավիճակում։ Հասկացեք, որ օգնում եք ադրբեջանցիներին․ ռուս խաղաղապահը չլիներ, մենք այստեղ չէինք լինի։ Ինչի՞ մասին եք հարցնում, որ իրենց քննադատե՞մ։ Չեմ անելու, որովհետեւ իրենք չլինեին՝ մենք չէինք լինի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031