Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաները ներկայացրել են ադրբեջանական հերթական վայրագության մանրամասներն ու  իրենց ապրումները

Հունվար 18,2023 23:15

Այսօր ԱՀ գլխավոր դատախազը հանդիպել է սույն թվականի հունվարի 17-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ-ից Արցախ տեղափոխված՝ ճանապարհի արգելափակված հատվածում Ադրբեջանի քաղաքացիների կողմից հոգեբանական բռնության ենթարկված երեխաներին, նրանց ծնողներին և ուղեկցող ուսուցչուհի Աիդա Գյանջումյանին:

Ընդամենը րոպեների ընթացքում ձևավորված անկեղծ մթնոլորտում երեխաները ներկայացրել են ադրբեջանական հերթական վայրագության մանրամասներն ու  իրենց ապրումները:

Գլխավոր դատախազը իր երախտիքն է հայտնել երեխաներին ցուցաբերած խիզախության, հաստատակամության և ամեն գնով հայրենիք վերադառնալու վճռականության համար, ընդգծելով, որ հպարտանում է նրանց քաջությամբ ու դաստիարակվածությամբ:

«Այն, որ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը հիմնված է մոլի հայատյացության վրա, անառարկելի ու անվիճելի է: Դեռահաս տարիքում գտնվող երեխաներին գորգոռոցներով ու հարձակողական բնույթի գործողություններով ահաբեկելը և ճնշելը դրա հերթական դրսևորումներից է, որը կոչված է ապացուցելու, որ Ադրբեջանը իր նպատակներին հասնելու համար ունակ է ոտնձգելու նույնիսկ երեխաների դեմ»,- հանդիպման ժամանակ նշել է գլխավոր դատախազը:

Վերջում գլխավոր դատախազը բոլորից ներողություն է խնդրել այն բանի համար, որ Արցախի Հանրապետությունը չի կարողացել կանխել և նրանց զերծ պահել այդօրինակ վայրագությունից ու վտանգից:

 

Արցախի Հանրապետության դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031