Լրահոս
Օրվա լրահոսը

Դժբախտ պատահարի պատճառով զոհվել են Մասիս համայնքի Դաշտավան գյուղի բնակիչ Մուշեղ Համբարչյանը և Դարբնիկ գյուղի բնակիչ Սերգեյ Կևորկովը

Հունվար 19,2023 20:12 Share

Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Խորը ցավով տեղեկացանք ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների և երեք վիրավորների մասին։

Դժբախտ պատահարի պատճառով զոհվել  են Մասիս համայնքի Դաշտավան գյուղի բնակիչ Մուշեղ Համբարչյանը և Դարբնիկ գյուղի բնակիչ Սերգեյ Կևորկովը։

Ցավակցում եմ Մ. Համբարչյանի և Ս. Կևորկովի ընտանիքի անդամներին, հարազատներին։ Ուժ ու տոկունություն ձեզ։

Վշտակցում եմ նաև բոլոր զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին։

Շուտափույթ ապաքինում վիրավորներին։

Փառք ու խոնարհում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել