Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Ազրոյան․«Հայերն ունեն ամենաբարձր մակարդակով գեղասահորդներ դառնալու որակներ, պարզապես, համակարգ ու կարգապահություն չկա»

Հունվար 19,2023 22:03

Հայաստանի եռակի չեմպիոն, միջազգային մրցաշարի մեդալակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Վազգեն Ազրոյանը եկել է Հայաստան՝ գեղասահքի զարգացմանը օգնելու նպատակով։ Նա առաջիկայում կոնկրետ ծրագիր է ներկայացնելու։ Մասնագետի  համոզմամբ, հայ ժողովուրդը մեղեդային է, արտիստիկ, սիրում է պարել, եռանդուն է ու մարմնով ճկուն։ Իսկ դրանք որակներ ու չափանիշներ են բարձրակարգ մարզիկներ աճեցնելու համար, սակայն չկա համակարգ եւ կարգապահություն։ Հարկավոր է նաեւ բազա, սահուն սերնդափոխություն, ինչը բացակայում է, զարգացման հստակ ուղղություն եւ մարզիկներ, որոնք անընդհատ զարգանում ու աճում են։

«Նույնը վերաբերում է նաեւ մարզիչներին։ Նրանք նույնպես պետք է մշտապես հաստատեն իրենց մասնագիտական որակները եւ ատեստավորում անցնեն»,-ասել է նա այսօր հրավիրված ասուլիսում։

Վազգեն Ազրոյանը նաեւ համոզված է, որ լեգեոներները չեն կարող մարզաձեւը Հայաստանում զարգացնել։ Այդ բացը պետք է լրացնել տեղի կադրերի հետ հետեւողականորեն աշխատելով, ինչն ինքը պատրաստվում է անել։

Մասնագետը նաեւ տեղեկացրել է, որ իր դուստրը՝ Վիկտորյա Ազրոյանը եւ Արթուր Գրուզդեւը հունվարի 23-ից 29-ը Ֆինլանդիայի Էսպո քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությունում հանդես են գալու Հայաստանի դրոշի ներքո։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031