Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Գանձախուզություն Ախթամիրի ամրոց հուշարձանի տարածքում

Հունվար 19,2023 23:15

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Արագածոտնի մարզային ծառայության աշխատիկիցները հունվարի 18-ին «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում իրականացրած շրջայցի ընթացքում, դամբարանադաշտում արձանագրել են գանձախուզության նոր դեպք։

Տեղի ունեցածի մանրամասները պարզելու նպատակով ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի և ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցները գանձախուզության դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստում՝ ոստիկանություն դիմելու նպատակով:

Սա տարվա սկզբին հայտնաբերված առաջին գանձախուզության դեպքն է։

2022 թվականին ՀՀ պատմամշակութային հուշարձանների տարածքում արձանագրվել է իրավախախտման 79 դեպք, որից 4-ը գանձագողություն, 2021 թվականին արձանագրված 131 իրավախախտման դեպքից 12-ն է գանձագողություն, 2020 թվականին ևս արձանագրվել է 79 դեպք, որից 13-ը գանձախուզություն-գանձագողություն։

Պատմական ակնարկ

Ամրոցը բազմաշերտ հուշարձան է, /պետ. ցուցիչ` 2․87․1/

Թվագրվում է մ.թ.ա. III հազ․, գոյատևել է մինչև մ.թ. XIX դ։

Բազմիցս վերականգնվել է։ Հուշարձանն անկանոն քառակուսի է (մոտ 155 x 135 մ)։

Կիկլոպյան քարերով կառուցված նախաքրիստոնեական այս ամրոցը մի կողմից պաշտպանված է եղել ժայռերի բնական ամրությամբ, մյուս կողմերից անշաղախ որձաքարերի մեծ զանգվածներով շինված բրգաձև պարիսպներով։

Ամրոցի դռան երկու կողմում հսկայական քառակուսի բուրգեր են եղել, որոնց վերևի մասերը փլատակների է վերածվել, տեղ-տեղ պահպանվել են 4-5 մ բարձրության պատեր։

Եղել է վաղբրոնզեդարյան բնակավայր, որը երկաթե դարում դարձել է քաղաքատեղի, իսկ միջնադարում՝ գյուղատեղի։ Հայտնաբերվել են բրոնզի և վաղերկաթի շրջափուլերի դամբարանադաշտ և միջնադարյան գերեզմանոց, խեցեղենի բեկորներ, պաշտպանական պարսպի մնացորդներ։ Հուշարձանն ուսումնասիրել են Թ․ Թորամանյանը (1924), Ի․ Մեշչանինովը, հետագայում՝ Մ․ Հասրաթյանը (1950, 1951, 1952), Ս. Սարդարյանը (1956-57)։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031