Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Անմեղության կանխավարկածը խախտելով՝ իշխող ուժի ղեկավարը կառավարության նիստում «նշանակում» է աղետի մեղավորին․  Տիգրան Աբրահամյան

Հունվար 22,2023 21:15

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Վարդենիսի զորամասի ինժեներասակրավորային վաշտում տեղի ունեցած ողբերգությունը տարբեր դիտանկյուններից քննարկվեց:
Ուզում եմ մի շատ կարևոր դրվագ ևս առանձնացնել:
Աղետի հանգամանքների վերաբերյալ ՔՊ ղեկավարը կառավարության նիստում նշում է.

«5 լիտրանոց տարայով – կրկին եմ ասում, նախնական, քննությունը մնացածը կպարզի – փորձ է արվել բացել, լցնել վառարանի մեջ, բնականաբար, երբ հետո արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այրվել է նաև բենզինը, հրդեհն անցել է ՎԱՌԱՐԱՆԸ ՎԱՌԵԼ ՓՈՐՁՈՂ ՍՊԱՅԻՆ, որից հետո, կրկին նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, ԵՆԹԱԴՐՈւՄ ԵՆՔ, ԲՆԱԿԱՆԱԲԱՐ, ԿԱՄ ՄԵԾ ՀԱՎԱՆԱԿԱՆՈւԹՅԱՄԲ` ՈՉ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ, այդ իրավիճակում, որից հետո, պարզ է, թե ինչ է տեղի ունեցել»:

Իշխող ուժի ղեկավարը կառավարության նիստում նախ «նշանակում» է աղետի մեղավորին, ապա, ըստ էության, չի բացառում, որ տվյալ սպան կարող էր նաև դիտավորյալ բենզինի տարան շպրտել կացարանի ուղղությամբ, որտեղ քնած են եղել ստորաբաժանման զինծառայողները:

Նույնիսկ այս չարաբաստիկ ողբերգությունը իշխանության պարագլուխն օգտագործում է սպաների նկատմամբ կեղտոտ արշավին միս ու արյուն տալու համար:

Խնդիրն այստեղ այն չէ, թե մեղավորը, պատասխանատուն շարքային է, սպա, բարձրաստիճան զինվորական, դա միայն օբյեկտիվ քննությունը կարող է պարզել, հարցն այն է, որ ոչ միայն նախապես ընդգծվում է սպայի մեղավոր լինելը, այլ կասկած է հայտնվում, որ նա կարող էր միտումնավոր բենզինի տարան շպրտել զինծառայողների ուղղությամբ:
Անմեղության կանխավարկածը խախտելով՝ թիրախավորվում է ոչ միայն սպան, այլ նրա նրա ընտանիքը, ծառայակից մյուս սպաները:

Մեր 15 զինծառայողները ողբերգության զոհ դարձան, որովհետև ծառայում են մի երկրում, որտեղ կառավարության ղեկավարն ատում է բանակը, ծառայողին, իսկ նրանց բարձր առաքելությունն իշխող ուժի համար գրոշի արժեք չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031