Լրահոս
Օրվա լրահոսը

81 մլն դրամի մրցույթ՝ առանց նախագծի և նախահաշվի. Իզաբելլա Աբգարյան

Հունվար 27,2023 19:35
opera

Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քանի որ այս անգամ խոսքը համայնքային բյուջեի մասին չէ, այլ՝ պետական, պիտի խնդրեմ այս մրցույթն ուսումնասիրեն ԱԺ համապատասխան հանձնաժողովի պատգամավորները և վերահսկող կառույցները:

Հիմա էլ Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի  թատրոնն է տանիքի նորոգման 81 մլն դրամի մրցույթ հայտարարել՝ առանց նախագծի, ընդամենը մի գների աղյուսակով, որտեղ չի նշված, թե ինչ ծավալի աշխատանք է ու չկա նախահաշվային ընկերության կնիքով հաստատում:

Նաև, հաշվի առնելով, որ շենքը հուշարձան եզակի կառույց է, հրավիրում եմ Հայաստանի ճարտարապետների միություն ուշադրությունը: Հատկապես նախագծի բացակայության մասով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031