Լրահոս
Օրվա լրահոսը

«Արշալույսի լուսաբացը» ֆիլմն իր հաղթարշավն է գրանցում միջազգային կինոփառատոններում

Մարտ 25,2023 14:16

«Արշալույսի լուսաբացը» պատմական անիմացիոն վավերագրական ֆիլմը՝ հիմնված Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան) իրական պատմության վրա, ճանաչման եւ մեծարանքի է արժանանում, ստանում բազմաթիվ մրցանակներ ամենատարբեր միջազգային կինոփառատոններում եւ մրցանակաբաշխություններում ամբողջ աշխարհում:

Զորյան ինստիտուտի՝ Ավրորա Մարդիգանյանի հետ իրականացրած բնօրինակ հարցազրույցի վրա հիմնված այս ֆիլմը պատմում է երիտասարդ հայ աղջնակի ողջ մնալու խիզախ պատմությունը, ով աշխարհին իր պատմությունը պատմելու համար հաղթահարել է աներեւակայելի դժվարություններ։

Զորյան ինստիտուտը 2015 թ.-ին համագործակցության համաձայնագիր է ստորագրել Բարս Մեդիայի հետ՝ Զորյան ինստիտուտի բանավոր պատմության վկայությունները մեծ էկրանին անիմացիայի միջոցով կյանքի կոչելու, ցեղասպանությունը վերապրածների պատմությունները երիտասարդ սերունդներին փոխանցելու եւ ողջ աշխարհում երիտասարդ կանանց ու աղջիկներին այս պատմությամբ ոգեշնչելու եւ հզորացնելու նպատակով, որպեսզի հետեւելով Ավրորայի պատմությանը իրենք եւս ի զորու լինեն ներկայացնելու իրենց համայնքները բռնությունների եւ ցնցումների դեպքերում:

2022 թվականի հունիսին միջազգային կինոփառատոն մուտք գործելուց ի վեր «Արշալույսի լուսաբացը» ֆիլմը Հայաստանի կողմից առաջադրվել է 2023 թվականի «Օսկարի» մրցանակաբաշխությանը, ունեցել ավելի քան քսան պրեմիերա միջազգային ճանաչում ունեցող փառատոներում։ Վերջին մրցանակը մինչ օրս ամենանշանակալիցն է եղել․ 10 օր տեւած վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմերի ցուցադրությունից հետո ֆիլմն արժանացավ Շվեյցարիայի Միջազգային կինոփառատոնի եւ Մարդու իրավունքների ֆորումի (FIFDH) գլխավոր մրցանակին։ Մի քանի այլ նշանավոր մրցանակներ, որոնք մինչ օրս ստացել է ֆիլմը, ներառում են՝

• Հանդիսատեսի մրցանակ՝ Եվրոպա, Եվրոպա կինոփառատոն (Ավստրալիա)
• Գլխավոր մրցանակ՝ Միջազգային կինոփառատոն և Մարդու իրավունքների ֆորում (FIFDH) (Շվեյցարիա)
• Լավագույն լիամետրաժ վավերագրական մրցանակ՝ MiradasDoc 2023 (Իսպանիա)
• «Արծաթե ծիրան» Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոն 2022 (Հայաստան)
• Լավագույն անիմացիոն ֆիլմ՝ The Asia Pacific Screen Awards 2022 (Ավստրալիա)
• Լավագույն բալթյան պրոդյուսեր համատեղ արտադրության համար. «Տալլինի սեւ գիշերներ» կինոփառատոն 2022 (Էստոնիա)
• Հանդիսատեսի մրցանակ. անիմացիան կինոփառատոն է 2022 (ԱՄՆ)
• Հանդիսատեսի մրցանակ. Ասիական համաշխարհային կինոփառատոն 2022 (ԱՄՆ)
• Երկրորդ տեղը հանդիսատեսի սիրելի ֆիլմի համար՝ IDFA 2022 (Նիդեռլանդներ)։

Ֆիլմը նաեւ բարձր գնահատանքի է արժանացել աշխարհի ամենաազդեցիկ կինոքննադատների կողմից, բազմաթիվ մեկնաբանություններից ներկայացնում ենք միայն մի քանիսը.

«Արխիվների, անիմացիայի եւ գեղարվեստական գրականության միջոցով նրբագեղորեն ներկայացված համոզիչ պատմություն՝ քիչ հայտնի ցեղասպանության մասին, որը լույս է սփռում այսօրվա քաղաքական լարվածության եւ մարտահրավերների վրա»: – MiradasDoc փառատոն։

«Ավրորան մեկն է, ով, անշուշտ, տալիս է ամենադժվար դիտարկումները, երբ հետ է նայում իր կյանքին»: – Էմբեր Ուիլկինսոն։

«Արշալույսի լուսաբացը» շատ ավելին է, քան վավերագրական ֆիլմ: Սա գոյատեւման վկայություն է: Լրագրողի այն հարցին, թե ինչն է ավելի շատ ցավեցրել Ավրորային՝ իր երկրի, թե իր ընտանիքի կորուստը, Ավրորայի պատասխանը եղել է՝ «Իմ երկիրն իմ ընտանիքն է»: – Նադին Ուիթնի, AWFJ.org:

Զորյան ինստիտուտը ոչ միայն հպարտանում է ֆիլմի միջազգային նվաճումներով, այլեւ մեծ ուրախություն է պարգեւում այն հանգամանքը, որ այս անիմացիոն ֆիլմը կարող ենք օգտագործել որպես արդյունավետ միջոց՝ հաջորդ սերնդին ցեղասպանության երեւույթը դասավանդելու համար:

Զորյան ինստիտուտը, իր «Արդարություն, հանդուրժողականություն, հաշտեցում եւ իրազեկում ցեղասպանության միջոցով» կրթական ծրագրի միջոցով, ներկայացնում է ֆիլմը ավագ դպրոցի աշակերտներին՝ այս միջոցով ներկայացնում կյանքը ցեղասպանությունից առաջ, ընթացքում եւ դրանից հետո, եւ ցույց տալիս այն ազդեցությունը, որ ունեցել է ցեղասպանությունը անհատների, ընտանիքների եւ համայնքների վրա: Ֆիլմը նաև թույլ է տալիս ուսանողներին համեմատել և հակադրել Ավրորա Մարդիգանյանի՝ որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածի փորձի ընդհանուր թեմաները այլ ցեղասպանությունների հետ, ավելի լավ զինել ուսանողներին բռնության օրինաչափությունները բացահայտելու եւ հնարավոր ցեղասպանություններն ու ապագա հակամարտությունները կանխելու գործիքակազմով։

Անիմացիոն ֆիլմը, որը հիմնված է Ավրորա Մարդիգանյանի հետ Զորյան ինստիտուտի իրականացրած օրիգինալ բանավոր պատմության վկայության վրա, մարդկայնացնում է ցեղասպանության փորձը եւ կատարյալ միջոց է երիտասարդ հանդիսատեսին նման հզոր եւ սրտաճմլիկ պատմություն մատուցելու համար: Դոկտոր Ռուբեն Ադալյանը, ով Զորյան ինստիտուտի գիտական խորհրդի անդամ է եւ 1984թ. անցկացրել է Զորյան ինստիտուտի հարցազրույցը Ավրորա Մարդիգանյանի հետ, ֆիլմի ազդեցության մասին ասել էր հետեւյալը.

«Բանավոր պատմության նախագծի դեպքում պատմություններն անհավատալիորեն դժվար է լսել, բայց հետո դրանք վերստեղծված ֆիլմում տեսնելը, կարծում եմ, չափազանց դժվար կլինի: Անիմացիայի մեթոդը մեղմացնում է դժվարությունները եւ տանում մեզ նրա կյանքի բոլոր դրվագների միջով՝ օգտագործելով շատ կարեւոր տեխնիկա: Սա գովելի է, եւ ես կարծում եմ, որ եթե սա պետք է գնահատվի որպես երիտասարդների հաղթանակի խորհրդանիշ, ապա անիմացիոն ֆիլմի տեխնիկան, հավանաբար, լավագույն միջոցն է երիտասարդ տղամարդկանց եւ հատկապես կանանց հասնելու համար, ովքեր պետք է եւ կարող է սովորել նրա օրինակից»։

Ռուբեն Ադալյան

«Արշալույսի լուսաբացը» հնարավոր է դարձել Զորյան ինստիտուտի ակադեմիական ներդրման շնորհիվ եւ հիմնված է նրա բանավոր պատմության արխիվների վրա: Ռեժիսորը Իննա Սահակյանն է, պրոդյուսերը՝ Bars Media, Gebrueder Beetz Filmproduktion & Artbox Laisvalaikio Klubas, Eurimages-ի, Զորյան ինստիտուտի եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական համագործակցությամբ եւ Լիտվայի կինոկենտրոնի, ZDF/ARTE, Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն եւ LRT ներդրումով։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031