Հումանիտար ճգնաժամն Արցախում գնալով խորանում է: Տեղի իշխանությունները հրապարակել են ապրիլի համար սննդամթեքի կտրոնների նոր խմբաքանակի տրամադրման մասին հայտարարությունը: Տրամադրվող չափաբաժիններից պարզ է դառնում, որ որոշ պարենամթերքների մասով անբավարարությունն իրեն զգացնել է տալիս: Նոր կտրոններից պարզվում է, որ որոշ ապրանքատեսակների չափերը կրճատվել են: Մասնավորապես, 50 տոկոսով նվազել է հավի ձու գնելու հնարավորությունը, եթե նախկինում արցախցիները կարող էին 10 ձու գնել, ապա ապրիլին՝ ընդամենը 5 ձու, եւ այս վիճակը ստեղծվում է Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ:
Ապրիլին Արցախում մեկ կտրոնով հնարավոր կլինի գնել 0,9 լիտր բուսական յուղ, կես կլիոգրամ շաքար, մեկական կիլոգրամ հնդկաձավար եւ բրինձ, մեկ կիլոգրամ մակարոնեղեն: Արցախի քաղաքացիները կտրոնները ստանալու համար պետք է նաեւ իմանան համապատասխան վայրերում հոսանքի հովհարային անջատման գրաֆիկները, քանի որ այդ ժամանակահատվածում չեն կարողանա ստանալ կտրոնները եւ անտեղի ժամանակ կվատնեն եւ ճանապարհ կանցնեն դրանք ստանալու նպատակով այնտեղ հասնելու համար:
Միջանցքի լիարժեք գործելու ժամանակահատվածի հետ համեմատած շրջափակման ժամանակահատվածում 12 անգամ պակասել է կենսական անհրաժեշտության ապրանքների ներմուծումը՝ այն էլ միայն ՌԴ խաղաղապահների եւ Կարմիր խաչի աջակցությամբ՝ 44000 տոննայի փոխարեն ներկրելով ընդամենը 3800 տոննա:
Այս պայմաններում միջազգային կազմակերպություններն այլեւս չեն կարող հավատալ պաշտոնական Բաքվի հայտարարություններին, թե իրենք չունեն Արցախն էթնիկ զտման ենթարկելու նպատակ: Սա էլ իր հերթին կնշանակի, որ բանավոր հորդորներից եւ թղթի վրա գրված պահանջներից զատ պատկան կառույցները պետք է անցնեն Ադրբեջանի հետ խոսելու պարտադրանքի լեզվին՝ պատժամիջոցներին:
Կարդացեք նաև
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:


















































