Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդանը համեստ էր բացարձակապես ամեն ինչում, բացառությամբ հայրենիքի ու մշակույթի նկատմամբ ունեցած վերաբերմունքի. Արմեն Սարգսյանը` Վարդան Դևրիկյանի մասին

Ապրիլ 14,2023 21:30

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Վարդան Դևրիկյանի մահվան կապակցությամբ.

«Խորին ցավակցություններս եմ հղում մեր ժամանակի լավագույն մտավորականներից մեկի՝ բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանի անժամանակ մահվան կապակցությամբ և կիսում նրա ընտանիքի ու հարազատների ծանր վիշտը:

Վարդանը համեստ էր բացարձակապես ամեն ինչում, բացառությամբ հայրենիքի ու մշակույթի նկատմամբ ունեցած վերաբերմունքի: Երկուսի դեպքում էլ նրա մեջ սահմանային գծեր չկային, երկուսի հանդեպ էլ ազնիվ էր, շիտակ ու անկեղծ, երկուսին էլ հավատում էր և նվիրված էր ամբողջ էությամբ, երկուսի համար էլ մտահոգ էր ու սրտացավ…

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930