Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում գների վերահսկման աշխատանքների արդյունքներով 92 վարչական վարույթ է հարուցվել

Մայիս 24,2023 14:47

Մարտ ամսից սկսված գների վերահսկման աշխատանքների արդյունքներով ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից՝

  • հարուցվել է 92 վարչական վարույթ,
  • ներկա պահին վարույթ է ընթանում 26 տնտեսվարողի մասով,
  • կիրառվել է ընդհանուր 6,000,000 դրամի տուգանք,
  • կասեցվել է մեկ տնտեսվարողի տնտեսական գործունեություն,
  • ինչպես նաև 2-րդ անգամ խախտում է հայտնաբերվել 2 տնտեսվարողի մոտ, որոնց տնտեսական գործունեության կասեցման որոշումները ուղարկվել են ծանուցման։

Բացի նախընթաց ժամանակաշրջանում շրջաններում կատարված ստուգումներից՝ վերջին օրերին, պետական նախարարի հանձնարարությամբ, իրականացվել են ստուգումներ նաև Մարտակերտ քաղաքում և շրջանի մի շարք համայնքներում, կազմվել է ընդհանուր 11 խախտման արձանագրություն և հարուցվել վարչական վարույթներ։

Տեղեկացնում ենք նաև, որ անկախ այն հանգամանքից, որ ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ շրջանների համայնքներում վարչակազմերի և համայքապետարանների կողմից պետք է իրականացվի վերահսկողական գործառույթ, ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեն, որպես հանրապետական վարչական վարույթ իրականացնող լիազոր մարմին, զուգահեռ պարբերաբար շարունակելու է իրականացնել ստուգումներ նաև շրջաններում և հայտնաբերված բոլոր խախտումների մասով շարունակելու ենք հարուցել վարչական վարույթներ` կայացնելով օրենքով սահմանված համարժեք վարչական որոշումներ։

Կարևորելով նաև հանրային վերահսկողության մեխանիզմը՝ հորդորում ենք քաղաքացիներին՝ հաստատված գնացուցակի խախտումներ նկատելու դեպքում զանգահարել 5099 կամ 047960124 հեռախոսահամարներին:

ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031