Լրահոս
Օրվա լրահոսը

«Մկանների մարզումն անհրաժեշտ է բոլորին: Ֆիզիկական ակտիվությունը պաշտպանիչ գործոն է մի շարք հիվանդությունների կանխարգելման համար»

Հունիս 06,2023 13:23

Ֆիզիկական կանոնավոր ակտիվությունը պաշտպանիչ գործոն է սրտանոթային հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի և քաղցկեղի մի շարք տեսակների կանխարգելման համար: Այն նաև դեպրեսիայի և անհանգստության ախտանիշների կանխարգելման հրաշալի միջոց է:

Մասնագետները պնդում են` նստակյաց կյանքն ու ֆիզիկական թերակտիվությունը 15-20 տոկոսով բարձրացնում են նշված հիվանդությունների զարգացման ռիսկն ու նվազեցնում բուժման արդյունավետությունը:

Ֆիզիկապես ակտիվ լինելու սովորությունը պետք է ձևավորել դեռևս մանկությունից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս հետևել ֆիզիկական ակտիվության բարձրացմանն ուղղված հետևյալ առաջարկություններին և լինել առողջ.

1.Մեծահասակները պետք է շաբաթական առնվազն 150-ից 300 րոպե ապահովեն չափավոր ակտիվություն: Երեխաներին ու դեռահասներին ցուցված է 60 րոպե տևողությամբ ֆիզիկական ակտիվություն:

2.Ֆիզիկական ակտիվությունը կարող է լինել աշխատանքը, սպորտը հեծանիվ վարելը և այլն:

3.Մկանների մարզումը անհրաժեշտ է բոլորին, բայց 65 և բարձր տարիքի քաղաքացիները պետք է ավելացնեն ֆիզիկական վարժությունները, որոնք նպաստում են հավասարակշռությանը:

4.ֆիզիկական ակտիվությունը ցուցված է նաև հղիներին, կանանց` հետծննդյան շրջանում և քրոնիկ հիվանդություններ ունեցողներին:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930