Լրահոս
Օրվա լրահոսը

Ողբերգական դեպք Լոռիում. 10-ամյա աղջնակը հոսանքահարվել ու մահացել է

Հունիս 06,2023 20:11

Aravot.am-ի տեղեկություններով այսօր՝ հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Լոռու մարզի Դեբետ համայնքում 10-ամյա աղջիկ է հոսանքահարվել ու մահացել: Ահազանգը ստանալուն պես օպերատիվորեն կանչի վայրի է մեկնել Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության խումբը:

Միեւնույն ժամանակ ընտանիքի անդամներն են անձնական մեքենայով երեխային փորձել հասցնել  հիվանդանոց: Ճանապարհին հանդիպած շտապօգնության բժիշկները փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն երեխան արդեն մահացած է եղել:

Նախնական տեղեկություններով՝ երեխան հոսանքահարվել է խաղահրապարակում խաղալու ժամանակ:

Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930