Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան հասկացա, Գորիսի կորպուսը դեռ 1,5 տարի առաջ ցրված է եղել». Ռուզաննա Խաչատրյան

Հունիս 11,2023 21:30

«Ըստ իմ տեղեկությունների, 280 կիլոմետր հատվածով՝ պաշտպանական գծի ողջ երկայնքով, միայն Հարավային հատվածում է եղել այդ մխրճումը՝ 20 կիլոմետր»,- այսօր, Գյումրիում, «Կանայք հանուն համազգային միասնության» նախաձեռնության կազմակերպած հավաքի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը:

Նա վստահորեն կրկնեց ամուսնու՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տեսակետը՝ քանի պետություն էլ ուզում էր հարձակվեր՝ մենք պաշտպանական ռեսուրս ունեինք:

Նա տարակուսում է եւ հիշում, որ պատերազմի օրերին, ինքն ու իր ընկերուհիները քարտեզներն էին ուսումնասիրում, փորձում էին հարձակման եւ պաշտպանական տակտիկաները հասկանալ. այդպիսի մի տեսարանի է ականատես եղել ամուսինը՝ պատերազմից վերադառնալուց հետո եւ ասել, որ «այնտեղ այդպիսի բան չտեսա»:

Իր պրպտումներում, երբ տիկին Ռուզաննան փորձել է հասկանալ, թե ինչպե՞ս ստացվեց, որ Գորիսի հատվածից եղավ մխրճումը, բացահայտել է. «Ինչքան հասկացա, Գորիսի կորպուսը դեռ 1,5 տարի առաջ ցրված է եղել»: Նա կարծում է, որ շատ հարցեր կան 44-օրյա պատերազմի հետ կապված:

Նա չի հերքում, որ բանակը խնդիրներ ունեցել է, բայց բանակին ելակով կերակրելը, «ֆուրշեթի» սեղանները դա ճիշտ չի համարում, նաեւ օգտակար չէ: Ավելին, արժեզրկել մեր զինվորների 30 տարիների ծառայությունը, կրած դժվարությունները՝ ասելով, թե «վարտիք չունեինք հագնելու», պետք չէ: Իր հանդիպումներն ու քարոզարշավն էլ միտված է այդ ստի եւ կեղծիքի դեմն առնելուն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ռուզաննա Խաչատրյանի լուսանկարը` ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930