Լրահոս
Օրվա լրահոսը

Սա էլ Վազգեն Սարգսյանի եղբոր վարկածը քո ու հոկտեմբերի 27-ի հովանավորների հնարավոր կապի մասին. Շարմազանով

Հունիս 27,2023 14:22

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի տելեգրամյան գրառումը

«Այն արտաքին ուժերը,  որոնք կազմակերպեցին հոկտեմբերի 27-ը,  կանգնած են այսօրվա իշխանության թիկունքին». Սպարապետի եղբայր՝ Արմեն Սարգսյան

Նիկոլ, Սպարապետի եղբայր Արմեն Սարգսյանը քո իշխանության գալու ու հոկտեմբերի 27-ի հովանավորների միջեւ նույնական կապ էր տեսնում։

Նիկոլ, հոկտեմբերի 27-ի վարկածներից ես խոսում փաստորեն։

Վարկած ես ուզո՞ւմ լսել, ասեմ։

Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանն ասել է, որ հոկտեմբերի 27-ը կազմակերպելու թիկունքում կանգնած են նրանք, ովքեր կազմակերպել են քո իշխանության գալու «հեղափոխություն»-ը։

Սա էլ հոկտեմբերի 27-ի նահատակ ու գլխավոր թիրախ Վազգեն Սարգսյանի եղբոր վարկածը քո ու հոկտեմբերի 27-ի հովանավորների հնարավոր կապի մասին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930