Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի մեծ ներդրումն աշխարհասփյուռ հայ համայնքներում հայապահպանության և հայագիտության զարգացման գործում

Հուլիս 15,2023 00:02

Հուլիսի 14-ին Լիսաբոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անտոնիո Ֆեյժոյի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև հիմնադրամի հայ համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը:

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի մեծ ներդրումն աշխարհասփյուռ հայ համայնքներում հայապահպանության և հայագիտության զարգացման գործում։ Նախարար Միրզոյանն ընդգծել է նաև հիմնադրամի դերը՝ որպես բացառիկ կամուրջ երկու պետությունների միջև կապերի սերտեցման հարցում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտության, կրթության, մշակույթի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում հայաստանյան կառույցների և հիմնադրամի համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները, այս և նոր ուղղություններով համատեղ ծրագրերի իրագործման հեռանկարները: Ընդգծվել է պատմամշակութային արժեքների պահպանման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրման կարևորությունը։

Հանդիպման ավարտին ԱԳ նախարարն այցելել է նաև «Գալուստ Գյուլբենկյան» թանգարան և ծանոթացել ներկայացված արվեստի գործերի հարուստ հավաքածուին, որը ներառում է նաև հայկական բացառիկ նմուշներ։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31