Լրահոս
Օրվա լրահոսը

Լիտվան վիզա չի տրամադրել «Փյունիկի»` Ռուսաստանի և Նիգերիայի քաղաքացի մարզիկներին. «Sputnik Արմենիա»

Հուլիս 20,2023 20:45

Լիտվան վիզա չի տրամադրել «Փյունիկ» ակումբի` Ռուսաստանի և Նիգերիայի քաղաքացի ֆուտբոլիստներին ու մարզչի օգնականին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։

Նշենք, որ «Փյունիկ» ակումբն այսօր էստոնիայի Ռակվերե քաղաքում «Նարվա Տրանսի» հետ պատասխան խաղ է անցկացնելու Կոնֆերենցիաների լիգայի շրջանակներում։

«Փյունիկի» սեփականատերը նշեց, որ արդեն այս հարցով դիմել են ՈւԵՖԱ, այնտեղից էլ դեսպանատներին ուղարկել են նամակներ, բայց ստացել են պատասխան, որ հարցը ոչ թե սպորտային է, այլ քաղաքական, ու իրենք պարզապես իրավունք չունեն վիզա տրամադրել Ռուսաստանի քաղաքացիներին։

Սողոմոնյանը հիշեցրեց, որ նույն խնդիրը եղել է նախորդ տարի՝ Վիլնյուսի «Ժալգիրիսի» դեմ խաղից առաջ։ Մի քանի հիմնական խաղացողներ կրկին վիզա չստացան,ու «Փյունիկը» պարտվեց այդ խաղում։

«Հայաստանի որոշ ակումբներում խաղում են Ռուսաստանի 6-7 քաղաքացի, եթե այդ թիմերն ունենաննման խաղ, դա իրենց համար պարզապես կատաստրոֆա կլինի»,– ասաց նա։

Նշենք, որ եթե «Փյունիկին» այս խաղում հաղթի,մյուս խաղն անցկացնելու է շվեդական «Կալմարի» հետ։ Արթուր Սողոմոնյանը մտավախություն ունի, որ ակումբը կրկին խնդիր կունենա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31