Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Թովմասյանը հրաժարական կտա՞․ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է Դավիթ Իշխանյանի թեկնածությունը

Հուլիս 26,2023 15:58

«Առավոտի» տեղեկություններով՝ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 27-ին հրաժարական կներկայացնի։ Ըստ տեղեկությունների՝ ԱԺ նախագահի պաշտոնը կստանձնի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը։ Արցախի Ազգային ժողովը վաղն արտահերթ նիստ է գումարելու, որի օրակարգում նաեւ այս հարցն է լինելու։

Արցախի ԱԺ իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, Դավիթ Իշխանյանն ու Արթուր Թովմասյանը չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին։

«Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մեզ հետ զրույցում չհերքեց տեղեկությունը՝ կոչ անելով սպասել վաղվան եւ նշելով, որ բարոյական չի համարում իշխանության փոխարեն պատասխանել մեր այս հարցին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31