Լրահոս
Օրվա լրահոսը

2022 թվականի հունվարից մինչ օրս Երեւան քաղաքում գծանշումների համար ծախսվել է շուրջ 607,337,063 ՀՀ դրամ. «Ժողովուրդ»

Օգոստոս 08,2023 07:49 Share

Երևանի քաղաքապետարանը պարբերաբար տեղեկացնում է քաղաքի այս կամ այն հատվածում տեղի ունեցող գծանշումների մասին, որոնք հիմնականում կատարվում են գիշերային ժամերին երթևեկությանը այդքան շատ չխոչընդոտելու համար:

…Լավագույն դեպքում՝ շաբաթներ անց, վատագույն դեպքում օրեր անց նույն փողոցներով անցնելիս կարելի է նկատել գծանշումներ թարմացնող անձանց, քաղաքապետարանի կողմից էլ՝ հերթական տեղեկությունը։ Փաստորեն, «ամե՞ն օր» գծանշում են թարմացնում:

«Ժողովուրդ» օրաթերթը Երևանի քաղաքապետարանից փորձեց ճշտել, թե որքան գումար են ծախսել ներկանյութերի վրա երկու տարվա կտրվածքով՝ 2021 թվականի օգոստոսի 1-ից առ այսօր, և ինչպես են ընտրում, թե ինչ ներկով են գծանշումներ կատարելու։ Ի պատասխան՝ մեզ ասացին, որ տրանսպորտի բնագավառում Երեւանի քաղաքապետին վերապահված լիազորությունները կարգավորված են «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով, որի 57-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին մասի համաձայն` Երեւանի ճանապարհային գծանշումների, ինչպես նաեւ երթեւեկության նշանների եւ լուսացույցների տեղադրման միջոցով ճանապարհային երթեւեկության կարգավորումը դասվում է տրանսպորտի եւ ճանապարհաշինության բնագավառում քաղաքապետին վերապահված պատվիրակված լիազորությունների թվին: Վերը նշված լիազորությունները Երեւանի քաղաքապետին պատվիրակվել են 2022 թվականից: 2022 թվականի հունվարից մինչ օրս Երեւան քաղաքում գծանշումների համար ծախսվել է շուրջ 607,337,063 ՀՀ դրամ: «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հայտարարվում է մրցույթ, որի արդյունքներով էլ իրականացվում են գծանշումների թարմացման աշխատանքներ: Հաղթող ճանաչված ընկերությունը գծանշումների թարմացումն իրականացնում է այն ներկով, որը պահանջվել է տեխնիկական բնութագրով»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031