Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին պատշաճ կերպով արձագանքել ստեղծված իրավիճակին. Արցախի ԱԳՆ

Օգոստոս 12,2023 20:40

Հայտարարություն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ արտակարգ նիստ գումարելու կոչով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ կառավարության դիմումի վերաբերյալ

Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումը դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Լաչինի միջանցքի ավելի քան ութ ամիս շարունակվող անօրինական արգելափակման և Արցախի անմարդկային պաշարման հետևանքով ստեղծված ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակը քննարկման դնելու խնդրանքով:

Այս կապակցությամբ կարևոր ենք համարում ընդգծել, որ օգոստոսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահը դիմել է Հայաստանի Հանրապետության Կառավարությանը՝ կոչ անելով անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուղիղ ներգրավվածությունը և համապատասխան հրատապ որոշումների ընդունումը համարում ենք կարևորագույն գործոն, որը կարող է վերջ դնել Ադրբեջանի կողմից Արցախում մարդու իրավունքների զանգվածային կոպիտ խախտումներին և դադարեցնել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից հետևողականորեն ու համակարգված ձևով իրականացվող ակնհայտ ցեղասպան քաղաքականությունը:

Կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որը կրում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման, ցեղասպանությունների և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումն ապահովելու հիմնական պատասխանատվությունը, պատշաճ կերպով արձագանքել ստեղծված իրավիճակին և կայացնել որոշում Լաչինի միջանցքի ամբողջական, անհետաձգելի և անվերապահ ապարգելափակմանն ուղղված անհրաժեշտ, հրատապ և արդյունավետ միջոցների իրականացման մասին։

Արցախի ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031