Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Դանիելյանը հետաքրքրվել է կինոարտադրության ոլորտի խնդիրներով, նախանշվել են դրանց լուծման հնարավոր տարբերակները

Օգոստոս 31,2023 17:47

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային կինոկենտրոն:

Դանիել Դանիելյանը կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կառույցում, ծանոթացել կինոկենտրոնի տարածքին և  կառուցվածքին՝ բաժիններին և դրանց գործառույթներին:

Տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը ներկայացրել է կինոյի ոլորտի առանձնահատկությունները, առկա գործընթացները, հայաստանյան ու միջազգային համագործակցությանն ուղղված առաջիկա կարևոր ծրագրերը, դրանց իրականացման ընթացքը:

Հանդիպման ընթացքում  անդրադարձ է կատարվել նաև Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում իրականացվող և նախատեսվող միջազգային  ծրագրերին: Դանիել Դանիելյանի նշմամբ՝ նախարարությունը մշտապես պատրաստակամ է նպաստելու միջազգային արդյունավետ նախաձեռնություններին, որոնք ուղղված են համատեղ նախագծերի իրականացմանը և բխում են ոլորտի զարգացման տեսլականից:

Նախարարի տեղակալը հետաքրքրվել է կինոարտադրության ոլորտում առկա խնդիրներով: Այցի ընթացքում քննարկվել և նախանշվել են դրանց լուծման հնարավոր տարբերակները: Այնուհետև Դանիել Դանիելյանն առաջարկել է քննարկումը շարունակել առաջիկայում՝ ոլորտի մյուս պատասխանատուների մասնակցությամբ՝ կինոարտադրության ոլորտում առավել արդյունավետ կարգավորումների ներդրման և կիրառման նպատակով:  Այս համատեքստում Դանիել Դանիելյանը կարևորել է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումները և ներկայում ՀՀ Ազգային ժողովի կողմից շրջանառվող «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը  կնպաստի ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնմանը և կինոարտադրության զարգացմանը:

 ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031