Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը 0։1 նվազագույն հաշվով զիջեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակրին

Սեպտեմբեր 11,2023 22:15

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի հերթական տուրում Հայաստանի ազգային հավաքականը «D» խմբում հյուրընկալեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի ընտրանուն։

Հանդիպումն անցավ հյուրերի որոշակի առավելությամբ եւ շնորհիվ 13-րդ րոպեին Անդրեյ Կրամարիչի խփած միակ գոլի,  ավարտվեց խորվաթների հաղթանակով։ Խորվաթիայի հավաքականը չորս խաղից հետո վաստակելով 10 միավոր՝ հավասարվեց Թուրքիային, սակայն խփած եւ բաց թողած գնդակների ավելի նպաստավոր հարաբերակցությամբ գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Իսկ Հայաստանը պահպանեց 7 միավորը եւ մնաց երրորդ տեղում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930