Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանը և դեսպան Սոբհանին անդրադարձել են դատաիրավական բարեփոխումների իրականացմանն ուղղված հնարավոր փոխգործակցության վերաբերյալ հարցերին

Սեպտեմբեր 15,2023 15:02

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիին:

ԲԴԽ նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ողջունել երկկողմ ներդրվող ջանքերը բազմադարյա հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ամրապնդելու գործում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացման, դատական իշխանությունների միջև սերտ կապի ամրապնդման, դատաիրավական բարեփոխումների իրականացմանն ուղղված հնարավոր փոխգործակցության և աջակցության վերաբերյալ հարցերին:

Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ և պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները շարունակական դարձնելու վերաբերյալ:

Բարձրագույն դատական խորհուրդ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930