Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական տելեգրամյան ալիքները մարդկանց խրախուսում են գտնել, սպանել, խոշտանգել և բռնաբարել Արցախի անհայտ կորածներին». Արցախի ՄԻՊ

Սեպտեմբեր 23,2023 13:55

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ նամակներ է ստանում Արցախի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական տեղեկատվական ահաբեկչության մասին։

Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՄԻՊ-ը X-ում

«Ադրբեջանական տելեգրամյան ալիքները մարդկանց խրախուսում են գտնել, սպանել, խոշտանգել և բռնաբարել Արցախի անհայտ կորածներին՝ նույնիսկ դրա դիմաց գումար առաջարկելով։

Անհայտ կորածների բազմաթիվ հարազատներ, որոնք արդեն իսկ հոգեբանական խոցելի վիճակում են, բողոքում են, որ Ադրբեջանը զանգերով ու sms-ներով ահաբեկում և սպառնում է նրանց։

Սա հայատյացության և ազգամիջյան ատելության ևս մեկ արտահայտություն է, որը միայն ապացուցում է, որ խաղաղ բնակչությունը չի ունենա անվտանգության երաշխիքներ, եթե դրվի Ադրբեջանի վերահսկողության տակ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930