Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, գյումրեցի Մերուժան Ստեփանյանի հայրը

Սեպտեմբեր 26,2023 20:44

Մահացել է ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշում նահատակված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի հայրը՝ Արթուր Ստեփանյանը։

Այս մասին տեղեկանում ենք նրա դստեր ֆեյսբուքյան  էջից։

Արթուր Ստեփանյանը, հարևանների փաստմամբ, զինվորական է եղել, չէր համակերպվում որդու մահվան հետ, ծայրահեղ ծանր տանելով ՝ վերջին շրջանում առողջական խնդիրներ էր ձեռք բերել։

Հիշեցնենք, որ Մերուժան Ստեփանյանն արյան գնով պաշտպանել  էր Թալիշը․ 3 հոգով  հակառակորդի բանակից ոչնչացրել էին 20 հոգու։ Մերուժանը ծանր վիրավորվել էր, տեղափոխվել Մուրացանի զինվորական հոսպիտալ, որտեղ էլ մահացել էր։ Երկու ամսից նրա հարսանիքն էր, հարսնացուն Շուշիից էր։

Ընկերների նախաձեռնությամբ Գյումրու Մուշ թաղամասում՝ հերոսի շենքի պատին, նրա դիմաքանդակն է փակցվել ու հուշաղբյուր տեղադրվել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930