Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվածներին մարզերում տեղավորելու հետ կապված հարցեր. մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն՝ ՏԿԵՆ-ում

Սեպտեմբեր 27,2023 14:04

ՀՀ ՏԿԵ նախարարությունում, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն։

Խորհրդակցության ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին մարզերում տեղավորելու հետ կապված մի շարք կազմակերպչական բնույթի հարցեր։

Իրավիճակով պայմանավորված` բոլոր մարզերում ստեղծվել են աշխատանքային խմբեր, որում ներգրավված են ՏԿԵ նախարարության, մարզպետարանների և համայնքապետարանների աշխատակիցներ։

Աշխատանքային խմբերը ընդունելու և զբաղվելու են բռնի տեղահանվածների կարիքներով՝ սկսած նրանց  տեղաբաշխումից, մինչև այլ կարիքների ապահովում։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների տեղավորման և կարիքների գնահատման աշխատանքներում ակտիվորեն ներգրավված են նաև համայնքները։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930