Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրենավան համայնքի ղեկավարը սպառնում է․ «Այն արցախցին, որը կմասնակցի ցույցերին՝ զրկել բոլոր տեսակի օգնություններից»

Սեպտեմբեր 30,2023 11:55

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Սա Սուրենավան համայնքի ղեկավարն է։

Սրա հայտարարածը բացահայտ ֆաշիզմ ու բռնություն է։

Ժամերի ընթացքում իրավապահ մարմինները սրա դեմ պիտի քրեական գործ հարուցեն ու կալանավորեն սրան։

Եթե սա ասեր շարքային ժեխ, կանցնեինք առաջ, բայց սա համայնք է ղեկավարում եւ մեր հարկերի հաշվին աշխատավարձ է ստանում։

Դիմում եմ Քննչական կոմիտեին, գրառումս ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին ու նախաձեռնել քրեական վարույթ՝ ֆաշիզմ եւ թշնամանք տարածելու հոդվածով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930