Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Դավթյանը դարձավ Փարիզում Հայաստանի օլիմպիական հավաքականի 7-րդ անդամը

Հոկտեմբեր 02,2023 14:04 Share

Բելգիայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հանդես գալով բազմամարտում՝ նվաճել է 2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր, որը յոթերորդն է Հայաստանի ապագա օլիմպիական հավաքականի համար:

Արթուր Դավթյանից առաջ 2024 թվականի օլիմպիական վարկանիշ նվաճել էին հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թեւանյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Սլավիկ Գալստյանը, Մալխաս Ամոյանը եւ Արթուր Ալեքսանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել