Լրահոս
Օրվա լրահոսը

Թե Հայաստանում, թե Իսրայելում տեղի ունեցող իրադարձությունները անջատ չեն դրանից․ Միքայել Նահապետյան. (Ա1+)

Հոկտեմբեր 09,2023 23:13

«Տեղի ունեցող գործընթացները պայմանավորված են նոր աշխարհակարգի ձևավորման ճանապարհին տնտեսական անվտանգ և քաղաքականապես կայուն ուղիներ ձևավորմամբ։ Նույնը նաև Արցախի պատերազմին է վերաբերում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը՝ անդրադառնալով շաբաթ օրը սկսված՝ պաղեստինաիսրայելական պատերազմին։

Վերջինս անդրադարձավ այլ, այդ թվում նաև Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին և կասկած հայտնեց, թե դրանք իրականում լարված են, որ գործող իշխանությունները հակառուսական հարաբերություններ են վարում։

«Հայաստանում հակառուսական իշխանությունը եռապատկել է ռուսական ռազմաբազաների քանակը 2020թ․ պատկերազմից հետո։ ՌԴ-ն Սյունիքում ունի բազա, օդանավակայան։ Եթե նախկինում վերահսկում էր երկու սահման, հիմա բացի վրացական սահմանից ամեն ինչ ինքն է վերահսկում»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031