Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարոսը Հայաստանին»

Հոկտեմբեր 13,2023 12:30

«Արամ Խաչատրյան» համերգասրահում շարունակվում են սեպտեմբերի 15-ին մեկնարկած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ Երեւանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի (համահիմնադիրներ՝ Էդուարդ Թոփչյան, Ալեքսանդր Չաուշյան) երեկոները։ Հիշեցնենք, որ այս փառատոնը նվիրված է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին։ Հետադարձ հայացք ձգելով նախորդ փառատոներին, նկատելի է, որ ֆիլհարմոնիկի տնօրինության աչքից չի վրիպում հայ եւ համաշխարհային մեծությունների ոչ մի հոբելյան, նաեւ մարդկության համար հիշարժան դեպքեր, տարեթվեր եւ այլն։

Օրինակ՝ օրերս փառատոնային հերթական համերգը նվիրված էր Գերմանիայի միավորման օրվան, որի ընթացքում մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ֆիլհարմոնիկը իսկապես բարձրարվեստ հնչեցրեց Բրամսի 4-րդ սիմֆոնիան եւ Մենդելսոնի հանրահայտ ջութակի կոնցերտը։ Որպես մենակատար հանդես եկավ իր սերնդի ամենաճանաչված ջութակահարներից ազգությամբ հրեա, Գերմանիան եւ ԱՄՆ-ը ներկայացնող Ագուստին Հադելիխը, որի վիրտուոզ կատարմանը հանդիսատեսը առաջին անգամ ծանոթացել է 2022թ. աշնանը, դարձյալ ֆիլհարմոնիկի հետ համերգում։ Երաժշտի առաջին այցի առիթով մենք ներկայացրել ենք ծավալուն հարցազրույց երիտասարդ արվեստագետի հետ։

Երեկոյի ավարտը, ինչպես եւ սպասվում էր, բռավոների պակաս չունեցավ։ Բայց մի բան անսպասելի էր. հանդիսատեսի շրջանում, բռավոներին զուգահեռ, լսվում էր հետեւյալը. «Գերմանիայի տարոսը Հայաստանին»՝ նկատի ունենալով 1990թ. հոկտեմբերի 3-ին ԳԴՀ-ի եւ ԳՖՀ-ի միավորումը՝ Գերմանիայի միասնության վերականգնումը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարները՝ Գերմանիայի միավորման օրվան նվիրված համերգից։

«Առավոտ» օրաթերթ
12.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031