Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ լավատեսություն հայտնել, որ հայ-թուրքական սահմանը կբացվի հատուկ խմբի մարդկանց եւ երրորդ երկրների քաղաքացիների համար»․ ԱԳ նախարար

Նոյեմբեր 03,2023 11:49

«Մեզ համար շատ կարեւոր է ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացը»,- ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա հիշեցրեց, որ օրերս Թեհրանում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ, եւ ասաց, որ Թուրքիայի հետ կա խոսակցություն։

«Կան նաեւ երկու երկրների կողմից նշանակված հատուկ ներկայացուցիչները, եւ կա գործընթաց, կա խոսակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին։ Ուզում եմ լավատեսություն հայտնել՝ ասելով, որ կիրականացվի առնվազն մեր այն պայմանավորվածությունը, որը վերաբերում էր Հայաստան-Թուրքիա միջպետական սահմանը բացելուն հատուկ խմբի մարդկանց համար, այն է՝ ՀՀ եւ Թուրքիայի այն քաղաքացիների համար, ովքեր դիվանագիտական անձնագիր ունեն եւ նաեւ երրորդ երկրների բոլոր քաղաքացիների համար։ Ահա, այս խումբ մարդկանց համար ուզում ենք նախ եւ առաջ բացել սահմանը, հետո արդեն շարունակել քննարկումները։ Ես ուզում եմ լավատեսություն հայտնել, որ մոտ ապագայում այստեղ լավ նորություններ գուցե ունենանք։ Մենք շահագրգիռ ենք մեր չորս հարեւանների հետ առնվազն կարգավորված հարաբերություններ ունենալ»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930