Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հարցը խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտներից մեկն էր. Հարությունով

Նոյեմբեր 22,2023 23:40

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին նա հայտնել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի գրասենյակի խորհրդարանական կապերի Համագործակցության եւ զարգացման գծով պետական քարտուղարի տեղակալ Լեո Դոկերտիի հետ հանդիպման ժամանակ։

Արցախի հա՞րցն էր միակ խոչընդոտը, ըստ քաղաքական մեկնաբան Դավիթ Հարությունովի՝ ոչ միայն Արցախի հարցն էր. «Ալիեւի ասածը նոր բան չէ, իրենք այդ թեզը սեպտեմբերին Արցախի դեմ իրենց գործողությունից հետո անընդհատ կրկնում են, որ հիմնական խոչընդոտը դա է, հարցը լուծվել է, բայց դա իրենց մեկնաբանությունն է, որովհետեւ մենք տեսնում ենք, որ առաջընթաց չկա բանակցություններում: Իրականում, ես գտնում եմ, որ Արցախի հարցը խոչընդոտներից մեկն էր: Բացի այդ խնդրից այլ խնդիրներ էլ կան՝ դելիմիտացիայի հարցն է, անկլավների պատմությունը, մնում է կոմունիկացիաների խնդիրը բանակցային օրակարգում: Մենք տեսնում ենք նաեւ, որ խնդիրներ կան բանակցային գործընթացի միջավայրում: Հակասություններ կան միջնորդական ձեւաչափերի, կողմերի ու միջնորդների միջեւ: Ադրբեջանը չի գնում արեւմտյան հարթակներ, Հայաստանը չի գնում ռուսական հարթակներ: Այն, որ արցախյան հարցը միակ խոչընդոտը չէր, այլ գործոններ էլ կան, վկայում է՝ բանակցություններում առաջընթացի բացակայությունը, չնայած, որ մենք փորձ ունենք, որ երկար փակուղային փուլերից հետո արագ առաջընթաց կարող է լինել, դա բացառել չի կարելի, որովհետեւ նախկինում էլ է նման բան եղել»:

Հարությունովը քիչ հավանական է համարում մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագրի կնքումը՝ չնայած, որ այս փուլում, ըստ մեր զրուցակցի, Ադրբեջանի համար կարեւոր է հասնել ինչ-որ պայմանավորվածությունների. «Որովհետեւ կարող է Ռուսաստանի ակտիվությունը փոխվել տարածաշրջանում մյուս տարի՝ ուկրաինական կոնֆլիկտի դինամիկայով պայմանավորված, բացի այդ ԱՄՆ-ում ընտրություններ են ու ԱՄՆ դիրքորոշումը նույնպես գործոն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930