Լրահոս
Օրվա լրահոսը

«Օպերացիա Մեծապատիվ մուրացկաններ». Արշալույս Հարությունյանի նոր ֆիլմը

Նոյեմբեր 28,2023 23:50

Կայացավ ռեժիսոր Արշալույս Հարությունյանի «Օպերացիա Մեծապատիվ մուրացկաններ» ֆիլմի փակ դիտումը: Ֆիլմը բոլոր կինոթատրոններում հասանելի կլինի նոյեմբերի 30-ից:

Որպես գլխավոր դերակատարներ հանդես են եկել Ռաֆայել Երանոսյանը, Քեն Դավիդյանը, Լուիզա Ներսիսյանը, Վիկտորիա Սահակյանը, Սոս Ջանիբեկյանը, Լևոն Հախվերդյանը, Արսեն Սաղաթելյանը, Անի Խաչիկյանը, Գրիշա Աղախանյանը և այլք:

«Ֆիլմի հերոսը չկայացած ռեժիսոր է, որին թատերական ինստիտուտից հեռացրել են իր անհավանական և համարձակ մտքերի համար։ Բայց քանի որ թատրոնում դա իրեն չի հաջողվում, նա որոշում է իր խելահեղ մտքերն իրագործել կյանքում։ Նա իր շուրջն է հավաքում իր նման արկածախնդիրների՝ աճպարար, հաքեր, նախկին ոստիկան, իր սիրելի աղջկան, որը մասնագիտությամբ լրագրող է, և բոլոր այս մարդկանց հետ որոշում իրականացնել «Մեծապատիվ մուրացկաններ» օպերացիան, որն էլ դառնում է իր կյանքի ամենաեկամտաբեր և ամենասպասված ստեղծագործությունը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արշալույս Հարությունյանը:

Ռեժիսորը նաև անդրադարձավ դերասան Քեն Դավիդյանին: Ըստ Արշալույսի՝ հենց նրան էր տեսնում տվյալ դերում. «Այս ֆիլմում կինոսիրողը կտեսնի իրեն արդեն ծանոթ դերասաններին բոլորովին այլ տեսանկյունից, և կբացահայտի նոր ու տաղանդավոր դերասանների։ Պետք է նշեմ, որ ֆիլմում 300-ից ավել դերասան է նկարահանվել, որոնցից կցանկանամ առանձնացնել Քեն Դավիդյանին, որն  իր խաղով, մտքով, հումորի զգացումով յուրահատուկ հմայք, համ ու հոտ հաղորդեց ֆիլմին։ Շատ հետաքրքիր, խարիզմատիկ և գրեթե անկառավարելի դերասան է։ Միայն այն հանգամանքը, որ Քենը հայերեն չէր կարդում, ուներ բոլորովին ուրիշ մենթալիտետ և լեզվամտածողություն, բավականին դժվարացնում էր պրոցեսը։ Բայց մեզ շատ արագ հաջողվեց զգալ ու հասկանալ միմյանց։ Նա հաճախ ափսոսանք էր հայտնում, որ ես Հոլիվուդում չեմ, իսկ ես խոստովանում էի, որ եթե ինքը լիներ Հայաստանում, ես մեծագույն սիրով անդադար կաշխատեի իր հետ։ Իսկապես շատ ուրախ եմ, որ Քեն Դավիդյանը համաձայնեց նկարահանվել ֆիլմում, նա իր ներկայությամբ հարստացրեց մեզ բոլորիս»:

Հավելենք, որ «Օպերացիա Մեծապատիվ Մուրացկաններ» ֆիլմի գաղափարը  Արշալույս Հարությունյանին է,  իսկ սցենարը նա գրել է սցենարիստ Նարեկ Ավագյանի հետ։ Ֆիլմի պրոդյուսերն Արման Միտոյանն է:

Լիլիթ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930