Լրահոս
Օրվա լրահոսը

Դասագիրքը չի բավարարում այն դպրոց ներմուծելու անհրաժեշտ պայմանները. մասնագիտական եզրակացություն

Դեկտեմբեր 04,2023 10:55

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը

Մասնագիտական քննարկման ու քննության նյութ դարձնելով խնդրո առարկա դասագիրքը՝ գտնում ենք, որ այն չի բավարարում հանրակրթական դպրոց ներմուծելու անհրաժեշտ պայմանները։ Ուստի, խնդրում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ կասեցնել դասագրքի կիրառումը կրթական գործում։

Սա է «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ տեղի ունեցած քննարկման ժամանակ հեղինակավոր գիտնականների միասնական մասնագիտական եզրակացությունը, որին միացել են ճանաչված գիտնականներ, որոնց թվում են ՀՀ ԳԱԱ Պատմության, Հնագիտության և Ազգագրության ինստիտուտների տնօրենները, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարը, ԵՊՀ և ՀՄՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչները, ԵՊԱ Հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչը և մի շարք հարգարժան և մեծ հեղինակություն վայելող գիտնականներ:

Մանրամասներն՝ այս հղումով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031