Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը Թուրքիայից ստացել է «Akkuyu» ատոմակայանի 1-ին էներգաբլոկի շինարարության թույլտվություն

Դեկտեմբեր 12,2023 19:44

«Ռոսատոմ»-ը ստացել Է Թուրքիայի Միջուկային կարգավորման գործակալության (NDK) խորհրդի թույլտվությունը «Աքքույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկի շինարարության համար։

Թուրքական կողմի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ հաջորդ փուլն առաջին էներգաբլոկը շահագործելու արտոնագիր ստանալն է։

«Աքքույու»-ն ԱԷԿ-ը կառուցվում է Մոսկվայի և Անկարայի միջև 2010 թվականի մայիսի 10-ին կնքված պայմանագրով: Այն կունենա 4 ռեակտոր՝ յուրաքանչյուրը՝ 1200 մեգավատտ հզորությամբ:

Բոլոր ռեակտորների շահագործման արդյունքում ատոմային էներգակայանը տարեկան կարտադրի 35 միլիարդ կՎտ/ժամ էլէներգիա:

Աղբյուր`    Ermenihaber.am/Milliyet.com.tr

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031