Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հարցը հենց այնպես փակել հնարավոր չէ, Արցախում ծնված ու մեծացած, խոր արմատներ ունեցող արցախցուն որևէ մեկը չի կարող պարտադրել մոռանալ Արցախը. Տիգրան Աբրահամյան

Դեկտեմբեր 12,2023 21:25 Share

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այն իշխանությունը, որն այսպիսի թեթևությամբ, իսկ ոմանց դեպքում` անթաքույց հպարտությամբ է խոսում Արցախի հանձնման կամ դրա ադրբեջանական պատկանելիության մասին, անթաքույց կամ քողարկված ձևով նույն վերաբերմունքն ունի նաև Հայաստանի տարբեր մարզերի նկատմամբ:

Արցախի հարցը հենց այնպես փակել հնարավոր չէ, Արցախում ծնված ու մեծացած, խոր արմատներ ունեցող արցախցուն որևէ մեկը չի կարող պարտադրել մոռանալ Արցախն ու չերազել, չձգտել Արցախ վերադառնալու մասին:

Նույնը վերաբերվում է աշխարհի ցանկացած կետում ապրող այն հայերի մասին, ովքեր Արցախը մեր հայրենիքի մի հատվածն են համարում և գիտակցում են մեր հետ տեղի ունեցած մեծ ողբերգության ծանր հետևանքները:

Ի դեպ, Լեհաստանի նորանշանակ վարչապետ Դոնալդ Տուսկին ուղղված այսօրվա շնորհավորանքում, Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հիշեցնելով դեռ 2020 թվականին վերջինիս ուղղված հորդորները, նշել է, որ հիմնախնդիրը լուծված չէ, պարզապես չի՛ կարող այդպես լուծվել, և հայկական Արցախի էջը փակված չէ»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031