Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորի գործով վարույթը կասեցվել է

Դեկտեմբեր 25,2023 13:00

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի հուլիսի 28-ին: Սահմանադրական դատարանի դատական կազմի 2023 թվականի օգոստոսի 17-ի ՍԴԴԿՈ-31 որոշմամբ գործն ընդունվել է քննության, այնուհետեւ Սահմանադրական դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 30-ի ՍԴԱՈ-93 աշխատակարգային որոշմամբ գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Վաղարշյանը, եւ գործի դատաքննությունը նշանակվել է 2023 թվականի հոկտեմբերի 24-ին:

Սահմանադրական դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 24-ի ՍԴԱՈ-119 աշխատակարգային որոշմամբ նշված գործի քննության ժամկետը երկարաձգվել է, գործի դատաքննությունը հետաձգվել եւ գործի դատաքննությունը նշանակվել է 2023 թվականի դեկտեմբերի 5-ին։ 2023 թվականի դեկտեմբերի 5-ի դատական նիստում Սահմանադրական դատարանի ՍԴԱՈ-147 աշխատակարգային որոշմամբ նշված գործով զեկուցող Ա. Վաղարշյանը փոխարինվել է եւ գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Է. Շաթիրյանը, իսկ ՍԴԱՈ-148 աշխատակարգային որոշմամբ վերոնշյալ գործի վարույթը վերսկսվել եւ գործի դատաքննությունը նշանակվել է 2024 թվականի հունվարի 9-ին: Այդ մասին տեղեկացրել էի նախորդ հրապարակումներիցս մեկում («Առավոտ», դեկտեմբերի 8, «Կհանդիպենք» ՍԴ-ում գալիք տարվա 2024 թվականի հունվարի 9-ին»):

Սահմանադրական դատարանը օրեր առաջ «Հաշվի առնելով, որ առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ գործի վարույթը կասեցնելու հիմք, մասնավորապես, անհրաժեշտ է սույն գործով պահանջել լրացուցիչ ապացույցներ», հերթական անգամ կասեցրել է գործի վարույթը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031