Լրահոս
Օրվա լրահոսը

«Թալանողն էլ, թալանողին բռնող, չդատողն էլ, պարտակողն էլ, փայ մտնողն էլ՝ վրեն։ «Հանրային ձայնի» ու ՔՊԿ-ի միջեւ լավ էլ բաջանաղախնամիական փոխըմբռնում կա»․Մանուկ Սուքիասյան

Դեկտեմբեր 26,2023 16:55

Երեւանի ավագանու այսօրվա նիստում իրավիճակը թեժացավ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի ելույթի ժամանակ, հնչեցին փոխադարձ մեղադրանքներ։ «Հանրապետություն» խմբակցությունից Անի Խաչատրյանը Հայրապետյանի ելույթի ժամանակ նրան ասաց՝ չափդ ճանաչիր, խմել, նո՞ր ես եկել։

Հիշեցնենք նաեւ, որ «Մայր Հայաստանը» «Հանրային ձայնին» կոչ էր արել չմասնակցել այսօրվա նիստին, որպեսզի քվորում չապահովվի։ Սակայն «Հանրային ձայնը» քվորում ապահովեց։

«Նախ մթնոլորտի թեժացման, տեղերից բացականչությունների մասին, եւ թե ով է ում հանդուրժում։  Էդ որ ՔՊԿ-ի ներկայացուցիչն ասում էր՝ մարդիկ գալիս դատարկ ելույթ են ունենում, ո՞ւր էր ձեր ռեակցիան, հը՞ն, թե՞ դա տենց էլ պիտի լինի»,-հայտարարեց Սուքիասյանը։

Նա, անդրադառնալով փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ելույթին, որտեղ նա ասել էր՝  «․․․Արցախից էդքան խոսում եք, տոնավաճառ կա, որտեղ արցախցի մեր քույրերն ու եղբայրները ներկա են, էդքան ելույթների փոխարեն գնացեք իրենցից առեւտուր արեք», Սուքիասյանն ասաց․«Որեւէ մեկը, ինչ կարգավիճակ ուզում է ունենա, ավելի քան 35 հազար քվե ստացած քաղաքական դաշինքին իրավունք չունի խորհորւրդ տա, մենք դա թույլ չենք տվել»։

Ապա Սուքիասյանը շարունակեց․«էդ որ ասում եք՝ կարմիր գծերը երբ են ստեղծվել, ով ստեղծել է իրանցից էլ գնացեք պահանջեք, մենք ի՞նչ կապ ունենք։ Թալան, թալան՝ դարձել ա բերանի ծամոն։ Թալանողն էլ, թալանողին բռնող, չդատողն էլ, պարտակողն էլ, փայ մտնողն էլ՝ վրեն»,-ասաց Սուքիասյանը։

«Պարոն Սուքիասյան, ձեր փաբում չեք, կոռեկտությունը պահեք, եւ ինչպես տիկին Գեւորգյանին խնդրեցի լինի կոռեկտ, ձեզ նույնպես խնդրում եմ»,-միջամտեց Ավինյանը։

Սուքիասյանը հայտարարեց՝ կարմիր գծերի եւ տեղական տուրքերի վերաբերյալ ոչ կոալիցիոն խմբակցությունից ով մասնակցի քվեարկությանը, հավասարազոր պատասխանատվություն է կրելու իշխանության հետ․«Մենք քվեարկությանը չենք մասնակցելու»։

«Հանրապետություն» խմբակցությունից Անի Խաչատրյանն էլ կարճ արձագանքեց․«Երբ ամբիոնից մեզ ասում էին՝ քաղաքային փոքրամասնություն է իշխանությունը, ճիշտ եք ասում, մենք այսօր տեսանք ձեր մեծամասնությունը քաղաքապետարանի շենքի դիմաց, որ երեք օր գոռում, խնդրում էիք երեւանցիներին։ Քանի՞ երեւանցի մասնակցեց։ Հա-հա-հա, երեւանցին հռհռաց ձեր վրա»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031