Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է․ Գագիկ Մելքոնյան. «Ազատություն»

Հունվար 16,2024 17:15

«Ազատություն». Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է, «Ազատության»-ը փոխանցեց խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը, տեղեկացնելով նաև, որ Հայաստանն այն վերջերս է ստացել։ Թե կոնկրետ ինչ զինատեսակի մասին է խոսքը, Մելքոնյանը տեղյակ չէր, միայն նշեց, որ ստացված ռուսական զենքի խմբաքանակը Հայաստանին է փոխանցվել Ռուսաստանի հետ ավելի վաղ կնքված պայմանագրի շրջանակներում:

«Մեր պարտքի շրջանակներում մի խմբաքանակ տվել են», – ասաց նա։

Արդյոք խոսքը զենքի մատակարարման նոր պայմանագրի կնքման, թե նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է՝ ՊՆ-ից «Ազատության» ավելի վաղ արված հարցմանը դեռ չեն պատասխանել։

Ռուզաննա ՍՏԵՓԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031