Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան մտադիր է էլեկտրաէներգիա գնել Նախիջևանից

Հունվար 29,2024 20:50

Ermenihaber.am. Թուրքիայի էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մի շարք հանդիպումներ է ունեցել:

Բայրաքթարը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև բնական գազի և նավթի ոլորտներում տարվող աշխատանքները: Բացի այդ, նշել է, որ քննարկվել են մի շարք տեխնիկական հարցեր՝ կապված Նախիջևանից Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանման, ինչպես նաև Ադրբեջանում ստացվող էլեկտրաէներգիան թուրքական շուկա հասցնելու հետ:

«Ադրբեջանի հետ առաջիկայում մեզ միմյանց մի փոքր ավելի կապող մյուս ոլորտն էլեկտրաէներգետիկայի ոլորտն է: Այսուհետ ցանկանում ենք էլեկտրաէներգետիկան ավելի զարգացնել»,- հավելել է Բայրաքթարը:

Թուրք նախարարը հայտնել է նաև, որ 2024-ին «Թուրքիա-Ադրբեջան էներգետիկ համագործակցության» համաժողովի 4-րդ նիստը տեղի կունենա Թուրքիայում:

Ըստ Բայրաքթարի՝ առաջընթաց է գրանցվել երկու երկրի միջև վերականգնողական էլեկտրաէներգետիկայի ոլորտում առկա համագործակցության առումով, որն ավելի ինստիտուցիոնալ բնույթ է ստացել:

Աղբյուր`    enerjigunlugu.net

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031