Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հայաստանի քաղաքացիների կյանքն էապես բարելավվել է, բայց ես ավելի վատ եմ ապրում»․ Քերոբյան

Հունվար 31,2024 15:00

«Այսօր հրապարակվեց տնտեսական ակտիվության տարեկան ցուցանիշը, եւ 12-ամսյա կտրվածքով կարելի է ասել, որ Հայաստանը նորից բարձր աճ է գրանցել։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9,4 տոկոս, որը ցույց է տալիս, որ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի ուղեծրի վրա, ինչպես նաեւ կատարում է կառավարության ծրագրով իր առջեւ դրված թիրախները»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Հարցին, որ մասնագետները տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշը արտաքին գործոնների հետ են կապում եւ ասում, որ այն ՀՀ քաղաքացիների կենսամակարդակի վրա էական ազդեցություն չի ունենում, Վահան Քերոբյանը պատասխանեց․ «Հայաստանի քաղաքացիների կյանքը էապես բարելավվել է՝ աղքատությունն է կրճատվել, միջին աշխատավարձն է կազմում 288 հազար, որը 14 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ, մեկ տարվա ընթացքում ստեղծվել է 37 հազար նոր աշխատատեղ։ Եվ կարող եմ շարունակել շարքն ինչքան ուզեք, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն վերջին երեք տարիների ընթացքում՝ 2020 թվականից մինչեւ 2023 թվականը համարյա կրկնակի աճել է դոլարով։ Դա ցույց է տալիս իրականում, որ բոլոր մարդիկ լավ են ապրում։ Բոլորը չէ, ես օրինակ՝ էապես ավելի վատ եմ ապրում, քան մինչեւ աշխատանքի անցնելը։ Իմ աշխատավարձն էապես ավելի ցածր է, քան իմ աշխատավարձը մինչեւ նախարար դառնալը»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031