Լրահոս
Օրվա լրահոսը

Սա դիտարկում ենք որպես պաշտոնական Երևանի ոչ բարեկամական հերթական դրսևորում. Զախարովան` ՌԴ սահմանապահներին «Զվարթնոց»-ից հանելու՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին

Փետրվար 28,2024 16:49

Սա դիտարկում ենք որպես պաշտոնական Երևանի ոչ բարեկամական հերթական դրսևորում. արտաքին քաղաքականության արդի հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի՝ ՌԴ սահմանապահներին «Զվարթնոց»-ից հանելու հայտարարությանը:

«ՀՀ իշխանություններից ոչ մի հարցում չենք ստացել այդ կապակցությամբ։ Մենք հասկանում ենք, որ «Զվարթնոցի» հետ կապված պատմությունը բխում է ռուս Դմիտրի Սետրակովի հետ կատարվածից։

Կարող եմ վստահեցնել, որ Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից ոչ մի անօրինական գործողություն չի կատարվել։ Մենք միշտ հարգում ենք ինքնիշխան պետությունների ազգային օրենսդրությունը»,-  ասել է Մարիա Զախարովան:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողներին ասել էր. «Ես նման քննարկման չեմ մասնակցել, բայց իմ կարծիքով ճիշտ կլինի, որ դուրս գան։ Գուցե իրավապահների կամ համապատասխան մարմինների հետ քննարկվել է, բայց ես չեմ մասնակցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829