Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մեզ համար պարզ է, որ հրահանգը եկել է ոչ թե Նոյեմբերյանից, այլ Երևանից․ Հրանտ Տեր-Աբրահամյան

Մարտ 03,2024 17:00

Քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի փոքր պարզաբանում նախորդ գրառմանս հետ կապված:

Գրել էի, որ «Մարտական եղբայրության» անդամներ Ավետիս Ավետիսյանին ու Հենրիկ Մկրտչյանին այժմ ուղեկցում են Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունք՝ Վերին Ոսկեպարի տարածք այցելելու համար, ինչն, իբր, անօրինական է: Չնայած այդ տարածք այցելել ենք նախկինում և մենք, և շատ այլ մարդիկ: Բայց տվյալ դեպքում դա չի նույնիսկ հարցը:

Մեզ համար պարզ է, որ հրահանգը եկել է ոչ թե Նոյեմբերյանից, այլ Երևանից: Արդեն տևական ժամանակ է, որ մեր բոլոր այցերի մասին Նոյեմբերյանի տեղի ուժայինները նախապես տեղյակ են լինում և համապատասխան զգուշացման աշխատանքներ տանում տեղացիների հետ:
Մենք Հայաստանի օրինապաշտ քաղաքացիներ ենք, և որևէ բան ցայսօր չենք արել օրենքից դուրս և, բնականաբար, չենք էլ նախատեսում անել:
Եվ մենք հարց ենք տալիս ՀՀ ղեկավարությանը, որի հրահանգավորմամբ մեր տղաներին չեն թողնում այցելել Վերին Ոսկեպար, ՀՀ ո՞ր օրենքով կամ ո՞ր իրավական հիմքով է արգելված ՀՀ քաղաքացու կամ հատկապես «Մարտական եղբայրության» այցելությունը Վերին Ոսկեպար: Մանավանդ, որ այդտեղ այցելողներ այսպես թե այնպես լինում են:

Նաև ավելացնեմ, որ մենք այս իրավիճակից բացարձակապես ընկճված չենք:

Ենթադրել, որ «Մարտական եղբայրության» անդամներին, որոնց մեծ մասն անցել է պատերազմով կամ քաղաքական պայքարով, կարելի է վախեցնել ոստիկանությամբ, շատ միամիտ է:
Բականաբար, մենք շարունակելու ենք անել մեր գործն այնպես, ինչպես ճիշտ ենք համարում ՀՀ օրենքների սահմաններում:
Այնպես որ կոչ եմ անում անիմաստ ժամանակ չվատնել մեզ «վախեցնելու» վրա: Մանավանդ որ ներկա ղեկավարությունից շատերն անձամբ ճանաչում են թե՛ ինձ, թե՛ մեր մյուս անդամներից շատերին: Ես հուսամ, մեզ անձամբ ճանաչողները լուրջ չեն մտածում, որ մեզ հետ հնարավոր է նման լեզվով խոսել ու «խրատել»:
Մեր նպատակն է հայ ժողովրդին զգուշացնել և տեղյակ պահել վտանգների մասին, ասել ճշմարտությունը և հնարավորինս պատրաստել ինքնապաշտպանությանը:

Շարունակելու ենք հանգիստ և հետևողական զբաղվել դրանով:
Այդ ճանապարհին սպասվող բոլոր զրկանքները մենք, բնականաբար, պատրաստ ենք կրել մինչև վերջ ու որքան որ պետք լինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031