Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքն այլանդակել ես և, կարծում եմ, մենք բոլորս, չպե՛տք է թույլ տանք». քաղաքապետ Տիգրան Ավինյան

Մարտ 18,2024 13:20

Երևանյան հուշարձաններին ու ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերին հարակից սրճարաններն ու նմանատիպ այլ կառույցները կապամոնտաժվեն: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է կոնկրետ դեպքերով սկսել հետազոտել իրավական լուծումները:
«Կան սրճարաններ, որոնք բացարձակապես իրենց տեղում չեն, պետք է մաքրվեն, ինչպես նախորդ տարի հրապարակի պատկերասրահի կամարի տակի անհասկանալի վաճառքի կետը մաքրվեց: Այդպես պետք է շարունակվեն բոլոր նմանատիպ կետերը, միգուցե ավելի մեծ սրճարաններ: Այդ իրավական կետերը պետք է գտնենք, որովհետև անվերջանալի տարատեսակ իրավական կետերին հղումներ անելով պահպանել այդ այլանդակությունները՝ ես չեմ պատրաստվում հանդուրժել, չեմ պատրաստվում հանդուրժել նաև այն տրամաբանությունը, որ տարբեր դատական վճիռներով մետաղյա ինքնակամ շինություններ են պարտադրում, որ օրինականացվեն այն հատվածներում, որտեղ կանաչ գոտիներ պետք է լինեն՝ անկախ նախկինից եկած պրակտիկայից: Ես հաշտ չեմ նմանատիպ վճիռների հետ, և դա խնդիր է լինելու մինչև այն պահը, որ մենք իրավական լուծումները գտնենք: Իրականում քաղաքը այլանդակել ես և, կարծում եմ, մենք բոլորս չպետք է թույլ տանք՝ անկախ իրավական հնարավոր թերացումներից, որ նախկինում եղել են»,- ընդգծել է քաղաքապետը:
***
Համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով: Շարժակազմի ձեռքբերման մրցույթն արդեն կայացել է:
***
Ավարտվել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի վերանորոգումը: Այս պահին շտկվում են թերությունները: Մշակութային օջախում, հարմարավետ պայմանների ապահովմանը զուգահեռ, կթարմացվի գույքն ու կարդիականացվեն լուսային ու ձայնային համակարգերը:
***
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն արդեն այս տարի կունենա 20 հեկտարանոց տնկարան: Նախագծով այստեղ կտեղադրվեն ժամանակակից սարքավորումներ ու համակարգեր. արդեն իսկ ձեռք են բերվել բոլոր պոմպերը, շուրջ 100 կմ-ոց կաթիլային համակարգ: Ջերմոցատնկարանային տնտեսությունում նախատեսվում է աճեցնել գիտատեխնիկական խորհրդի և գիտական աշխատաժողովի կողմից Երևանում ընտրված ծառատեսակների հիմնական մասը:
***
Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Գործընթացն այս պահին իրականացվում է Վարդանանց, Հանրապետության, Խորենացու և Թումանյան փողոցներում:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031