Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը մեզ հաղթել է 600 հոգով, 600 գերպատրաստված, պրոֆեսիոնալ խմբերով ու հիմա էլ այդ տակտիկայով գործում են. Հրանտ Տեր-Աբրահամյան

Մարտ 25,2024 16:06

«Մենք չունենք քաղաքային մարտերին պատրաստ ստորաբաժանումներ: Արցախի կորստից հետո անմիջական շփման պայմաններում մենք ունենք 15 սահմանամերձ քաղաքներ Ադրբեջանի սահմանի մոտ: Հակառակորդը ճեղքեց, մտավ օրինակ Վարդենիս, չունենք այն ստորաբաժանումը, որը քաղաքում մարտ է վարելու, դրա պատճառով են ընկել Հադրութը, Շուշին ու նմանատիպ գյուղեր»,- համոզված է «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը:

Նրա համոզմամբ՝ եթե ունենայինք քաղաքային մարտերին պատրաստ ստորաբաժանումներ Ստեփանակերտում, մենք շաբաթներով կարող էինք դիմագրավել:

«Քաղաքում մարտ վարելը հարձակվողի համար ծայրահեղ դժվար է»,-այսօր «Մամուլի ազգային ակումբում» ասաց Արման Պետրոսյանը:

«Մարտական եղբայրության» անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանն էլ նկատեց, որ անընդհատ խոսվում է, թե բանակը պատրաստում են, ժամանակ է պետք, բունկերներ են կառուցում, զենք են գնում, բայց իր համոզմամբ՝ խնդիրն այդ չէ. «Ինչի մասին, որ խոսում ենք մարտավարության փոփոխությունն է, բանակի փոփոխությունը նախ եւ առաջ մարտավարության փոփոխությունն է: Եթե մինչեւ հիմա չես վերցրել 2020 թվականի փորձը ու չես հասկացել՝ ինչպես են քեզ հաղթել, որովհետեւ քեզ հաղթել են փոքր խմբերով: Ինչպես Արմանն է սիրում ասել, Ադրբեջանը մեզ հաղթել է 600 հոգով, 600 գերպատրաստված, պրոֆեսիոնալ խմբերով ու հիմա էլ այդ տակտիկայով գործում են: Եթե այդքանից հետո էլ չես կարողանում հասկանալ, որ տակտիկայի փոփոխության հարց է, հետո նոր զենք գնել, որը նույնպես կարեւոր է: Բայց ամենակարեւորը տակտիկայի փոփոխության հարց է, որ եթե փոխես, այսօր էլ կարող ես հարց լուծել… փոքր խմբերով , արագ գործողություններով հենց այսօր էլ կարող ես Հայաստանը պաշտպանել ադրբեջանցիների նկրտումներից»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031