Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը մեզ վաղուց է ծախել, ինքը չոբան ա, մենք՝ իրա ոչխարները». քաղաքացի

Ապրիլ 02,2024 23:30

«Չեմ կարա ասեմ, Նիկոլից ո՞վ ա բան հասկանում, որ»,- այսօր մեր համաքաղաքացիներից մեկն այսպես արձագանքեց, երբ հարցրեցինք, թե ո՞նց են վերաբերվում, երբ վարչապետ Փաշինյանը իրեն ու իր քաղաքական թիմին համեմատում է Քրիստոսի ու նրա տառապանքների հետ: Հիշեցնենք՝ Փաշինյանը Արտաշատում ՔՊ-ականների հետ հանդիպմանն ասել էր, որ Քրիստոսն է երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը, որն ակնհայտորեն շատ բան է փոխել իր գործունեությամբ՝ հաղթելով թվացյալ պարտության միջոցով եւ այդ բանաձևն ասոցացրել էր իր քաղաքական գործունեության և իր կուսակցության հետ: Հարության տոնին նա նաեւ ասել էր՝ «վերջին 6 տարվա ընթացքում մեր կուսակցությունը, մեր քաղաքական թիմը , բազմիցս մեռել է և բազմիցս հառնել է»:

Քաղաքացին հորդորեց Փաշինյանին համեմատվել ուրիշների հետ, ոչ Քրիստոսի. «Հեսա, Գրողների միությունն էլ է ծախում, հեսա շուտով էս ճարտարապետի տունն էլ կծախի, էլ բան չմնաց: Մեկ էլ մեզ վաղուց ա ծախել: Ինքը չոբան ա, մենք՝ իրա ոչխարները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930