Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 5-ից ուժի մեջ են մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի բաղադրիչները

Ապրիլ 04,2024 21:24

Հիշեցում․ ՆԳՆ օրենսդրական բարեփոխումների արդյունքում ապրիլի 5-ից ուժի մեջ են մտնում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունները։

Փոփոխություններով նախատեսվում է․

✔ եթե պարեկային ծառայողի կողմից կամ տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտման գործով կայացվել է տուգանքի որոշում, ապա ծանուցմանը հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով և վճարման պարտականությունը կհամարվի ամբողջությամբ կատարված (բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը բողոքարկելու դեպքի):

✔ Եթե մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման վերաբերյալ ունեք պարտավորություն, բայց այն չի գտնվում հարկադիր կատարման ծառայությունում, ապա դրա 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված:

Եթե ունեք պարտավորություն, բայց այն գտնվում է հարկադիր կատարման ծառայությունում, ապա վճարելով տուգանքի 50 տոկոսը՝ կատարողական ծախսը կհաշվարկվի մնացորդ գումարի մասով։ Այս դեպքում վճարումները քաղաքացիները կարող են կատարել ՀԿԱԾ cesa.am պաշտոնական կայքի «Անձնական գրասենյակ», «Հետախուզումներ» հարթակների, վճարահաշվարկային տերմինալների, բանկերի միջոցով։

✔ Մեղմացվել է վարորդների կողմից կանգառի կամ կայանման կանոնները խախտելու համար սահմանված տուգանային միավորի կիրառումը. 0,5 միավորի փոխարեն՝ 0,25 տուգանային միավոր։

Միաժամանակ՝ խստացվել է ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար սահմանված վարչական պատասխանատվությունը։ 1 տարվա ընթացքում կրկնելու կամ ամեն հաջորդ անգամ կատարելու դեպքում կառաջանա 29 000 դրամ տուգանք և կկիրառվի 2 տուգանային միավոր։

ՆԳՆ կողմից օրենսդրական այս բարեփոխումներով կխրախուսվեն օրինապահ վարորդները և կբարձրանա ճանապարհային երթևեկության անվտանգությունը։

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930